Ամառային երազներ
Ամառային երազներ ռուս.՝ Летние сны | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն և երաժշտական ֆիլմ |
Թվական | 1972 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վիտալի Կոլցով |
Դերակատարներ | Նիկոլայ Տրոֆիմով, Նատալյա Ֆատեևա, Լյուդմիլա Գուրչենկո, Եվգենի Գերասիմով, Սերգեյ Մարտինսոն և Գեորգի Բուրկով |
«Ամառային երազներ» (ռուս.՝ «Летние сны»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Վիտալի Կոլցովն Անատոլի Սոֆրոնովի «Խոհարարուհին» (ռուս.՝ «Стряпуха»), «Խոհարարուհին ամուսնացած» (ռուս․՝ «Стряпуха замужем»), «Павлинка» եռագրության հիման վրա։ Պրեմիերան կայացել է 1973 թվականի մայիսի 21-ին[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուբանի գյուղում ապրում են երկու զույգ երիտասարդ ամուսիններ։ Սակայն գեղարվեստական ինքնագործունեության նոր գեղեցկուհի ղեկավարի ժամանումը տարաձայնություններ է առաջացնում ընտանիքներում։ Ամուսիններն սկսում են պարբերաբար գնալ ներկայացման փորձերի, որը նվիրված է Մշակույթի պալատի բացմանը։ Եվ ապա կանայք պահակին խնդրում են հետևել իրենց ամուսիններին։ Բայց ծերունին հաճախ է քնում, և, որպես կանոն, ոչ հարմար պահերին։ Ծերունական երազը խառնելով իրականության հետ՝ նա իր պատմություններով խառնաշփոթ է ստեղծում։ Անմեղ ֆլիրտը նրա երևակայության մեջ վերածվում է առևանգման ու սպանության խանդի պատճառով։ Մաշան իր երջանկությունը գտնում է կոլտնտեսության բանաստեղծ և երաժիշտ Անդրեյ Պչյոլկայի հետ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլայ Տրոֆիմով – Սլիվա պապ
- Նատալյա Ֆատեևա – Պավլինա Ֆեոդորովնա Կոզանեց, կոլտնտեսության նախագահ (վոկալը՝ Լյուդմիլա Գուրչենկոյի)
- Լյուդմիլա Գուրչենկո – Գալինա Դմիտրիևնա Սախնո, Պավլինա Կոզանեցի ընկերուհին
- Վիտալի Շապովալով – Ստեպան Կոզանեց, Պավլինայի ամուսինը
- Անատոլի Վեդյոնկին – Սերաֆիմ Չայկա, Գալինա Սախնոյի ամուսինը
- Գալինա Ֆեդոտովա – Մաշա Չեբուկովա, թատերական ուսումնարանի շրջանավարտ, կոլտնտեսային ինքնագործունեության ղեկավար (վոկալը՝ Վալենտինա Տոլկունովայի)
- Եվգենի Գերասիմով – Անդրեյ Պչյոլկա, հարմոնահար
- Սերգեյ Մարտինսոն – գլխավոր հաշվապահ
- Վիկտոր Սեմյոնով[2] – կոլտնտեսական
- Ռասմի Ջաբրաիլով – Պոպիկ
- Գեորգի Բուրկով – Գալուշկո, ոստիկանության կապիտան
- Օլգա Մուլինա – մատուցող «Վոսխոդ» ռեստորանում
- Յուրի Սմիրնով – ձերբակալված «Նեչայկա»
- Վսեվոլոդ Սոբոլև – ոստիկանության ավագ
- Ելենա Զայցևա – թռչնաֆաբրիկայի աշխատակից
- Տատյանա Զայցևա – թռչնաֆաբրիկայի աշխատակից
- Գալինա Կոմարովա – թռչնաֆաբրիկայի աշխատակից
- Իգոր Կոլոդի – Վասյատկա, երիտասարդ խուզարկու
- Ալեքսեյ Զայցև – կոնֆերանսյե (լուսագրերում նշված չէ)
- Ելենա Վոլսկայա – տիկին (լուսագրերում նշված չէ)
- Նիկոլայ Սմորչկով – հեռուստադիտող (լուսագրերում նշված չէ)
- Զոյա Իսաևա – հանդիսատես (լուսագրերում նշված չէ)
- Նիկոլայ Պոգոդին – այցելու «Վոսխոդ» սրճարանում (լուսագրերում նշված չէ)
- Վալերի Լեոնտև – ճանապարհային ոստիկանության տեսուչ (լուսագրերում նշված չէ)
Նկարահանսող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Անատոլի Սոֆրոնով
- Բեմադրող ռեժիսոր՝ Վիտալի Կոլցով
- Բեմադրող օպերատոր՝ Իգոր Մելնիկով
- Բեմադրող նկարիչ՝ Կոնստանտին Ստեպանով
- Կոմպոզիտոր՝ Բոգդան Տրոցյուկ[1]
- Ֆիլմի տնօրեն՝ Գարրի Գուտկին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Ամառային երազներ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ 2,0 2,1 «Ամառային երազներ» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Милюков С. Внимание! Съёмка…: о художественном фильме «Летние сны» // Советская Кубань. — 1971. — 7 июля.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|